Մասնագիտությամբ լրագրող Արմեն Զաքարյանի հետ իմ ծանոթությունը սկիզբ է առել 2006 թվականից, երբ ես դիմեցի ընդունվելու Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց: Այդ ժամանակ Արմեն Զաքարյանը հանդիսանում էր դպրոցի հիմնադիր տնօրեն: Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը շրջադարձային նշանակություն ունեցավ իմ կյանքում, որտեղ առանձնահատուկ դեր խաղաց իմ և Արմեն Զաքարյանի անձնական համակրանքի վրա հիմնված բարեկամությունը: Արմեն Զաքարյանի շնորհիվ ես հնարավորություն ունեցա շփվել ՔԴԵԴ բոլոր տարիների մասնակիցների հետ` ձեռք բերելով հրաշալի ընկերներ և բարեկամներ: ՔԴԵԴ ծրագրերում ես հնարավորություն եմ ունեցել լսել անկրկնելի դասախոսություններ Հայաստանյան և միջազգային լավագույն փորձագետներից, բազմաթիվ անգամներ այցելել արտասահմանյան տարբեր երկներ և մասնակցել ինձ համար շատ ուսանելի սեմինարների և հանդիպումների: Արմեն Զաքարյանը  մտերիմ ընկերը լինելուց զատ իմ բարի և ազնիվ խորհրդատուն է կյանքի տարբեր իրավիճակներում: Ուրախ եմ, որ մեր մտերմությունն ու բարեկամությունը մեզանով չի սահմանափակվում, այլ փոխանցվել է մեր ընտանիքներին: