Այս բաժնում ներկայացված են այն մարդիկ, որոնք բացառիկ նշանակություն են ունեցել իմ կյանքում: Իմ հաջողությունների համար ես մեծապես պարտական եմ այդ մարդկանց, նրանց մարդկային, հոգատար և բարեգութ վերաբերմունքով են պայմանավորված այն ձեռքբերումները, որոնք ես ունեցել եմ իմ կյանքում: Չորս հենասյուները, որոնց վրա կառուցված են իմ կյանքն ու հաջողությունները կրում են հետևյալ անունները` Դավիթ Զադոյան, Վաչե Տերտերյան, Յուրի Սուվարյան, Աշոտ Արսենյան, Արմեն Զաքարյան:




Դավիթ Զադոյան
Դավիթ Զադոյանը անկախ Հայաստանի Հանրապետության պատմության առանցքային դերակատարներից մեկն է: Ծնվել է 1949 թ. հունվարի 12-ին, Արարատի մարզի, Արարատ գյուղում: Իր ակտիվ մասնակցությունը բերելով Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում Դավիթ Զադոյանը 1991 թվականից ներգրավվել է պետաական-հասարակական գործունեության մեջ` ընտրվելով Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահ: Հետագայում Դ.Զադոյանին վստահվել են ավելի բարձր պետական պաշտոններ: Մասնավորապես, 1993-1995 թթ. նա աշխատել է ՀՀ պարենի և մթերումների  նախարար: 1995 թվականին նա ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 1996 թվականի նշանակվել ՀՀ Արարատի մարզպետ, իսկ 1996 թվականին` ՀՀ տարածքային կառավարման հարցերի նախարար: Մինչև 2003 թվականը Դ.Զադոյանը զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնները:
Իմ կյանքում Դավիթ Զադոյանի մեծ դերը պայմանավորված է դրանում, որ նրա հրավերով 1998 թվականին ես աշխատանքի եմ անցել ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմում որպես առաջատար մասնագետ: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո ՀՀ կառավարության աշխատակազմում մասնագիտական աշխատանքի անցնել ինձ օգնեց հաղթահարել հայրիկիս կորստից հետո իմ հոգեկան ընկճվածությունը և հնարավորություն տվեց ծանոթանալ նոր մարդկանց հետ` բացելով ապագայի նոր հեռանկարներ: