2, ապրիլի 2012թ. Թբիլիսի, Վրաստան

2012 թվականի աշնանը Թբիլիսիի Իվանի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում նախատեսվում է անցկացնել Տեղական ինքնակառավարման ամառային դպրոց` Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ակադեմիական հաստատությունների, տեղական ինքնակառավարման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ նպատակով 2012 թվականի ապրիլի 2-ին Թբիլիսի պետական համալսարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն Թբիլիսիի պետական համալսարանի, Վրաստանի հանրային գործերի ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Ադրբեջանի պետական կառավարման ակադեմիայի, Կովկաս համալսարանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագրին աջակցում է Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպությունը (GIZ), որն էլ հանդիսանում էր հրավիրող կողմ: Հայկական կողմից աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը:


9, նոյեմբերի 2010թ. Քութայիսի, Վրաստան

Կոնֆերանս` նվիրված Անդրկովկասում տեղական ինքնակառավարման զարգացման խնդիրներին
Կոնֆերանսը կազմակերպել էր Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը և Եվրոպայի համայնքների միությունների ասոցիացիան: Կոնֆերանսին մասնակցում էին պատվիրակություններ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, Ապակենտրոնացված համագործակցության կազմակերպության գրասենյակի համակարգող Անահիտ Դավթյանը, տեղական ինքնակառավարման և տարածքային զարգացման հարցերով փորձագետների Արմեն Քեշիշյանն ու Էդգար Ղազարյանը: Կոնֆերանսի երկու աշխատանքային օրերի ընթացքում քննարկվում էին Անդրկովկասի հանրապետություններում տեղական ինքնակառավարման զարգացման խնդիրներն ու հիմնական ուղղությունները: 


7, հոկտեմբերի 2010թ. Բոստոն, ԱՄՆ

Ուսումնական այց ԱՄՆ մի շարք լավագույն համալսարաններ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) World Lerning միջազգային կազմակերպության միջոցով, Community Connections (Համայնքային կապեր) ծրագրի շրջանակներում 21 օրով կազմակերպել էր Հայաստանի Համալսարանների վարչական համակազմի բարձր մակարդակի ղեկավարների ուսումնական այցելություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ` տեղի համալսարանի փորձի ուսումնասիրության և աշխատատեղի զարգացման նպատակով: Մրցութային հիմունքներով ձևավորված տաս հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Էդգար Ղազարյանը: ԱՄՆ հյուրընկալ կող էր հանդիսանում Քեմբրիջ-Երևան քույր քաղաքների ասոցիացիան, որը հոգում էր ծրագրի ողջ կազմակերպական մասը` ապահովելով նաև մասնակիցների իջևանումը ամերիկյան հյուրընկալ ընտանիքններում: Էդգար Ղազարյանին հյուրընկալել էին Աուրելիան և Անահիդ Մարտիրոսների ընտանիքը (մի քանի օրով Էդգար Ղազարյանին հյուրընկալեց նաև Սյուզի Սուքիասյանի ընտանիքը): Պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան այցելել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ (Հարվարդի համալսարան, Մասաչուսետսի տեխնոլոգիաների ինստիտուտ (MIT), Հյուս-Արևելյան համալսարան, Լինսի համալսարան, Բենթլիի համալսարան և այլն)` ծանոթանալով նրանց առաջավոր փորձին, կրթական տեխնոլոգիաների և վարչարարության հմտություններին: Այցի ընթացքում պատվիրակության անդամները այցելել են նաև Քեմբրիջի քաղաքապետարան, որտեղ նրանց հյուրընկալել է Քեմբրիջի քաղաքապետը, փոխքաղաքապետը, ինչպես նաև քաղաքապետարանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Կազմակերպված էի նաև բազմաթիվ հանդիպումներ Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցելության մշակութային մասի շրջանակներում կազմակերպված էին այցելություններ Բոստոն և Քեմբրիջ քաղաքների տեսարժան վայրեր, MYFLOWER 2 նավի կառամատույց-թանգարան, Բոստոնի գիտության թանգարան, Բոստոնի հայկական մշակութային միություն և այլն:


15, հուլիսի 2010թ. Մոսկվա, Ռուսաստան

Մասնակցություն Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցի համադաշնային սեմինարի առաջին փուլին
Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցը մերձմոսկովյան Գալիցինո քաղաքում կազմակերպել էր իր հերթական համադաշնային սեմինարը, որին հրավիրված էին ներկայացուցիչներ Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցից, նրանց թվում էին քաղաքապետ Սերգեյ Մինասյանը, լրագրող Արտյոմ Երկանյանը, տնտեսագետ Էդգար Ղազարյանը: Սեմինարի ինը օրերի ընթացքում քննարկվեցին քաղաքականության, միջազգային հարաբերություններին, զանգվածային լրատվամիջոցներին և տնտեսության վերաբերող թեմաներ ռուսաստանցի և միջազգային ճանաչված փորձագետների և գործիչների մասնակցությամբ:

Մասնակցություն Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցի համադաշնային սեմինարի երկրորդ փուլին
Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցը մերձմոսկովյան Գալիցինո քաղաքում կազմակերպել էր իր հերթական համադաշնային սեմինարը, որին հրավիրված էին ներկայացուցիչներ Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցից: Այս անգամ Մոսկովյան սեմինարին մասնակցում էին ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը, ՔԴԵԴ շրջանավարտներ Մարինա Մալխասյանն ու Էդգար Ղազարյանը: Սեմինարի ինը օրերի ընթացքում քննարկվեցին քաղաքականության, միջազգային հարաբերություններին, զանգվածային լրատվամիջոցներին և տնտեսության վերաբերող թեմաներ ռուսաստանցի և միջազգային ճանաչված փորձագետների և գործիչների մասնակցությամբ: Սեմինարի ավարտին Էդգար Ղազարյանը ստացավ Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցի ավարտական սերտիֆիկատ (դիպլոմ):


12, հունիսի 2010թ. Մոսկվա, Ռուսաստան


16, նոյեմբերի 2009թ. Պոդստամ, Գերմանիա

Ուսումնական այց` նվիրված համայնքների խոշորացման և միջհամայնքային համագործակցության խնդիրներին
Ուսումնական այցը կազմակերպել էր Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպությունը (GTZ): Այցելության նպատակն էր ծանոթանալ համայնքների խոշորացման և միջհամայնքային համագործակցության գերմանական փորձին` Բրանդենբուրգի երկրամասի (հողի) օրինակով: Պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Վեդու, Վայքի, Եղեգնաձորի և Ջերմուկի քաղաքապետերը, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արմենակ Դարբինյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման հարցեր և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների վարչության պետ Արամ Գրիգորյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Էդգար Ղազարյանը: Այցելության հյուրընկալ կողմը հանդիսանում էր Պոտսդամի համալսարանը, որն էլ տեսական դասախոսություններից զատ կազմակերպել էր հանդիպումներ տարբեր համայնքներում, միջհամայնքային միավորումներում, Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանում, ներքին գործերի նախարարությունում և այլն: Պատվիրակության անդամները այցելել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպանություն` հանդիպելով Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ: Ծրագրի մշակութային մասի շրջանակներում կազմակերպվել էին այցելություններ Բրանդենբուրգի երկրամասի և Բեռլին քաղաքի տեսարժան վայրեր, այդ թվում Սանսուսի դղյակ և Սիսիլյան Հոլֆ դղյակ, որը նշանավորվում է երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարող Պոդստամյան կոնֆերանսով:


2, նոյեմբերի 2009թ. Ստրասբուրգ, Ֆրանսիա 

Սեմինար` նվիրված միջհամայնքային միավորումների խնդիրներին
Եվրոպայի Խորհուրդը կազմակերպել էր վեցօրյա սեմինար` նվիրված միջհամայնքային համագործակցության խնդիրներին: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ Ռուսաստանից, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից և Հայաստանից: Հայկական պատվիրակության մեջ ընդգրկված էին Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արմենակ Դարբինյանը և տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Էդգար Ղազարյանը:


28, հոկտեմբերի 2009թ. Քութայիսի, Վրաստան

Տարածաշրջանային սեմինար` նվիրված համայնքների միությունների համագործակցության խնդիրներին
Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը, Եվրոպայի համայնքների միությունների ասոցիացիան Վրաստանի Քութայիսի քաղաքում կազմակերպել էին եռօրյա տարածաշրջանային սեմինար` նվիրված Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համայնքների միությունների համագործակցության խնդիրներին: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) նախագահ Էմին Երիցյանը և ՀՀՄ փորձագետ Էդգար Ղազարյանը: Քննարկման առանցքում Վրաստանի և Հայաստանի սահմանակից տարածաշրջանների միջհամայնքային համագործակցության խնդիրներն էին EUROREGION ծրագրի շրջանակներում:


18, սեպտեմբերի 2009թ. Բուդապեշտ, Հունգարիա

Հանդիպում Քաղաքական դասընթացների Երևանի և Բաքվի դպրոցների միջև
Եվրոպայի Խորհուրդը Բուդապեշտում գտնվող Եվրոպայի Խորհրդի երիտասարդական կենտրոնում կազմակերպել էր հերթական հանդիպումը Քաղաքական դասընթացների Երևանի և Բաքվի դպրոցների միջև: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՔԴԵԴ տարբեր տարիների շրջանավարտներ և փորձագետներ, որոնց թվում էր նաև ՔԴԵԴ երկրորդ տարվա շրջանավարտ Էդգար Ղազարյանը: Երեք օրերի քննարկման հիմնական թեման Անդրկովկասում խաղաղության հաստատման և անվտանգության հիմնախնդիրներն էին:


25, հուլիսի 2009թ. Մոսկվա, Ռուսաստան

Մասնակցություն Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցի սեմինարին
Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցը մերձմոսկովյան Գալիցինո քաղաքում կազմակերպել էր իր հերթական համադաշնային սեմինարը, որին հրավիրված էին Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը, ՔԴԵԴ երկրորդ դասարանի շրջանավարտ Էդգար Ղազարյանը և ՔԴԵԴ առաջին դասարանի շրջանավարտ Ալեքսանդր Ավետիսյանը: Սեմինարի ընթացքում քննարկվեցին քաղաքականության, միջազգային հարաբերություններին, զանգվածային լրատվամիջոցներին և տնտեսության վերաբերող թեմաներ ռուսաստանցի և միջազգային ճանաչված փորձագետների և գործիչների մասնակցությամբ:


4, հուլիսի 2009թ. Ստրասբուրգ, Ֆրանսիա


Ժողովրդավարության ամառային համալսարան 2009
Եվրոպայի Խորհուրդը կազմակերպել էր  Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական դասընթացների դպրոցների ավանդական “Ժողովրդավարության ամառային համալսարան” խորագրով համընդհանուր կոնֆերանսը, որին մասնակցում էին նաև Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) չորրորդ դասարանի մասնակիցները: ՔԴԵԴ տնօրինության հրավերով պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև ՔԴԵԴ երկրորդ դասարանի շրջանավարտ Էդգար Ղազարյանը: Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ նաև Քաղաքական դասընթացների Երևանի և Բաքվի դպրոցների մասնակիցների հանդիպումը: Ազատ օրերից մեկի ընթացքում երկու կազմակերպվեց մասնավոր այցելություն Գերմանիայի Բադեն-Բադեն կուրորտային քաղաք, մեկ օր Գերմանիայի Քել քաղաք: Այցելության 7 օրերի ընթացքում կազմակերպված էին նաև հյուրասիրություններ և ընդունելություններ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի, Ստրասբուրգի քաղաքապետի կողմից:


4, դեկտեմբերի 2008թ. Փարիզ, Ֆրանսիա

Հանդիպում Քաղաքական դասընթացների Երևանի և Բաքվի դպրոցների միջև
Եվրոպայի Խորհուրդը և Ֆրանսիայի կառավարությունը կազմակերպել էին հերթական հանդիպում և քննարկում Քաղաքական դասընթացների Երևանի և Բաքվի դպրոցների միջև: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՔԴԵԴ տարբեր տարիների շրջանավարտներ և փորձագետներ: Քննարկումների ընթացքում ելույթներով հանդես եկան Ճանաչված փորձագետներ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասիեն: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց այցելություն և պաշտոնական ընդունելություն Ֆրանսիայի խորհրդարանում` Բուրբոնյան պալատում:


23, մայիսի 2008թ. Բրյուսել, Բելգիա

Հանդիպումներ ուսումնական այցի շրջանակներում
Նիդերլանդներ կայացած ուսումնական այցի ընթացքում կազմակերպված էր մեկօրյա այցելություն Եվրոմիության և Բելգիայի մայրաքաղաք հանդիսացող Բրյուսել: Կազմակերպված էին հանդիպումներ Եվրոմիության Տարածաշրջանների կոմիտեում, Եվրոպական պառլամենտում, ԵՄ նախարարների խորհրդում, Եվրոպական հանձնաժողովի Բելգիայի ներկայացուցչությունում:


18, մայիսի 2008թ. Հագա, Հոլանդիա

Ուսումնական այց Նիդերլանդների համայնքների միության հրավերով
Նիդերլանդների համայնքների միության միջազգային զարգացման գործակալությունը (VNG International)` համագործակցելով Հայաստանի համայնքների միության հետ MATRA ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հայկական պատվիրակության ուսումնական այց Նիդերլանդների թագավորություն` տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրության նպատակով: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի համայնքների միության փորձագետներ Էդգար Ղազարյանն ու Արշավիր Ղուկասյանը, ՈՒՐԲԱՆ կայուն զարգացման հիմնադրամի փորձագետների Իրինա Վանյանն ու Հայաստան Ստեփանյանը: Դասախոսություններից զատ կազմակերպված էր նաև հանդիպում Նիդերլանդների սենատի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նիդերլանդների պատվիրակության ղեկավար տիկին Մարի Լուիզ Բեմելմանսի հետ:



13, դեկտեմբերի 2007թ. Սիգտունա, Շվեդիա

Հանդիպում Քաղաքական դասընթացների Երևանի և Բաքվի դպրոցների միջև
Եվրոպայի Խորհուրդը և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել էին հանդիպում և քննարկում Քաղաքական դասընթացների Երևանի և Բաքվի դպրոցների միջև: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՔԴԵԴ երեք դասարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ (ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյան, Շավարշ Քոչարյան): Քննարկումների ընթացքում ելույթներով հանդես եկան Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին, Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Դանիել Տադիչը, ԵԽ Ագոյի խմբի ղեկավարը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց մեկօրյա շրջագայություն մայրաքաղաք Ստոկհոլմում:


1, հուլիսի 2007թ. Ստրասբուրգ, Ֆրանսիա

Ժողովրդավարության ամառային համալսարան 2007
Եվրոպայի Խորհուրդը կազմակերպել էր  Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական դասընթացների դպրոցների ավանդական “Ժողովրդավարության ամառային համալսարան” խորագրով համընդհանուր կոնֆերանսը, որին մասնակցում էին նաև Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) երկրորդ դասարանի մասնակիցները: ՔԴԵԴ պատվիրակությունը իջևանել էր Ստրասբուրգի MAISON ROUGE հյուրանոցում: Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ նաև Քաղաքական դասընթացների Երևանի և Բաքվի դպրոցների մասնակիցների հանդիպումը: Ազատ օրերից մեկի ընթացքում կազմակերպվեց մասնավոր այցելություն Գերմանիայի Բադեն-Բադեն կուրորտային քաղաք` այցելելով KARAKALA ջրաբուժական համալիր: Այցելության 7 օրերի ընթացքում կազմակերպված էին նաև հյուրասիրություններ և ընդունելություններ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի, Ստրասբուրգի քաղաքապետի կողմից:


3, դեկտեմբերի 2006թ. Թբիլիսի, Վրաստան

Տեղական ինքնակառավարմանը վերաբերող տարածաշրջանային միջազգային կոնֆերանս
Կոնֆերանսը կազմակերպել էր Վրաստանի Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը` Վրաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Կոնֆերանսին մասնակցում էին պատվիրակություններ Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը և տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Էդգար Ղազարյանը: Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ հայկական պատվիրակության անդամների հանդիպումը գերմանացի ճանաչված փորձագետ, պրոֆեսոր Ֆուրմանի հետ` քննարկելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման հարաբերությունների օրենսդրական կարգավորման հարցերը:


7, հուլիսի 2006թ. Ստրասբուրգ, Ֆրանսիա

Ժողովրդավարության ամառային համալսարան 2006
Եվրոպայի Խորհուրդը կազմակերպել էր  Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական դասընթացների դպրոցների ընդհանուր սեմինարների շարք “Ժողովրդավարության ամառային համալսարան” խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին նաև Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) առաջին դասարանի մասնակիցները: Այցելությանը առաջին դասարանի հետ ՔԴԵԴ տնօրինության կողմից հրավիրված էին նաև երկրորդ դասարանի ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանն ու Էդգար Ղազարյանը: Հայկական պատվիրակությունը իջևանել էր Ստրասբուրգի MAISON ROUGE հյուրանոցում: Ազատ օրերից մեկի ընթացքում կազմակերպվեց մասնավոր այցելություն Գերմանիայի Բադեն-Բադեն կուրորտային քաղաք` այցելելով KARAKALA ջրաբուժական համալիր: Այցելության 7 օրերի ընթացքում կազմակերպված էին նաև հյուրասիրություններ և ընդունելություններ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի, Ստրասբուրգի քաղաքապետի, Եվրոպայի խորհրդում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կողմից:


15, հունիսի 2005թ. Բոդրում, Թուրքիա


Տարածաշրջանային համաժողով` նվիրված ֆինանսական համահարթեցման խնդիրներին
Քառօրյա սեմինարը կազմակերպված էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Բաց հասարակության ինստիտուտի, Համաշխարհային բանկի կողմից: Սեմինարի ընթացքում քննարկվում էին Հայաստանում և Ադրբեջանում ֆինանսական համահարթեցման համակարգերն ու դրանց զարգացման հեռանկարները: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՄԱԿ զարգացման ծրագրի ղեկավար Նարինե Սահակյանը, Հայաստանի ավագանիներ ՀԿ նախագահ Արայիկ Հովհաննիսյանը, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, միավորման անդամներ Դավիթ Թումանյանը, Լևոն Թումանյանը, Սոս Գիմիշյանը, Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը:


13, դեկտեմբերի 2004թ. Պրագա, Չեխիա

Ուսումնական այց տեղական ինքնակառավարման չեխական փորձի ուսումնասիրության նպատակով
Յոթնօրյա ուսումնական այցը կազմակերպված էր ՄԱԿ զարգացման ծրագրի (UNDP)-ի կողմից` նպատակ ունենալով հայկական պատվիրակության անդամներին ծանոթացնել տեղական ինքնակառավարման Չեխական մոդելին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Էդուարդ Օրդյանը, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, Հայաստանի ավագանիներ ՀԿ նախագահ Արայիկ Հովհաննիսյանը պետական կառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այցելության ընթացքում հանդիպումներ եղան Պրագայի և Կլադնոյի քաղաքապետարաններում, տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող պետական կառավարման մարմիններում հասարակական կազմակերպություններում: Ծրագրի մշակութային մասի շրջանակներում կազմակերպվեց այցելություն Պրագայի տեսարժան վայրեր, ինչպես նաև Պլզեն քաղաք` այցելելով հայտնի գարեջրի գործարան:


1, սեպտեմբերի 2003թ. Տալլին, Էստոնիա

Դասընթացներ «էլեկտրոնային կառավարման» և «էլեկտրոնային կառավարության» թեմաներով
Վեցօրյա ուսումնական այցը կազմակերպված էր ՄԱԿ զարգացման ծրագրի (UNDP)-ի կողմից` նպատակ ունենալով հայկական պատվիրակության անդամներին ուսուցանել «Էլեկտրոնային կառավարման» և «Էլեկտրոնային կառավարության» թեմաները: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, այլ կազմակերպություններից: Ծրագրի շրջանակներում հանդիպումներ են եղել Տալլիննի քաղաքապետարանում, Էստոնիայի կառավարության աշխատակազմում, այլ կառավարական հաստատություններում: Այցելության մշակութային մասի շրջանակներում կազմակերպվել են շրջագայությունների Տալլիննի պատմամշակութային վայրեր և քաղաքամերձ տարածքներ:


22, ապրիլի 2001թ. Ռիգա, Լատվիա

Ուսումնական այց տեղական ինքնակառավարման և քաղաքացիական ծառայության համակարգի փորձի ուսումնասիրության նպատակով
Ուսումնական այցը հանդիսանում էր Դանիայում կայացած այցի տրամաբանական շարունակությունը: Այցի շրջանակներում հանդիպումներ էին կազմակերպված տարբեր համայնքների ղեկավարների, կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցի մշակութային մասի շրջանակներում այցելել ենք Յուրմալա կուրորտային քաղաք: Ապրիլի 24-ին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ռիգայի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ մասնակցել ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, այցելել ենք Ռիգայի հայկական եկեղեցի:


19, ապրիլի 2001թ. Կոպենհագեն, Դանիա

Ուսումնական այց տեղական ինքնակառավարման և քաղաքացիական ծառայության համակարգի փորձի ուսումնասիրության նպատակով
Ուսումնական այցը կազմակերպված էր Եվրոմիության Tacis կազմակերպության “Աջակցություն քաղաքացիական ծառայության բարեփոխումներին” ծրագրի կողմից: Այցի նպատակն էր ծանոթանալ տեղական ինքնակառավարման և քաղաքացիական ծառայության դանիական փորձին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Արմեն Խուդավերդյանը, Հայպետծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը, այլ պաշտոնյաներ: Այցի շրջանակներում հանդիպումներ էին կազմակերպված տարբեր համայնքների ղեկավարների, կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցի մշակութային մասի շրջանակներում այցելել ենք Դանիայի հյուսիսում գտնվող Հելսինոր քաղաք (որը հայտնի է Ու.Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործությամբ), Կոպենհագենի հայտի զբոսայգին և Դանիայի թագավորական օպերա:


17, հուլիսի 2000թ. Բուդապեշտ, Հունգարիա

Եվրոպայի Խորհրդի սեմինար` նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի ֆինանսական խնդիրներին
Սեմինարը կազմակերպված էր Եվրոպայի Խորհրդի կողմից: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Մոլդովայից: Հայաստանյան պատվիրակության կազմում ինձնից բացի ընդգրկված էր նաև Հրազդանի քաղաքապետ Ռուբիկ Բակլաչյանը: Սեմինարը տեղի էր ունենում Եվրոպայի Խորհրդի Բուդապեշտում գտվող երիտասարդական կենտրոնում: Յոթնօրյա այցելության ընթացքում, բացի  սեմինարին մասնակցելուց հնարավորություն ունեցանք այցելելու Բուդապեշտի տեսարժան վայրեր, այցելել Հունգարիայի պառլամենտի շենք: