Ատենախոսության թեման Հաստատվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի նիստում 2000 թվականի հոկտեմբերի 23-ին (գիտական խորհրդի նախագահ` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ.Կիրակոսյան, քարտուղար` Ա.Փարսադանյան): Այն վերնագրված էր «Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում»: Ատենախոսության գիտական ղեկավար էր նշանակվել ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Միքայելի Սուվարյանը:
Ատենախոսության նախնական պաշտպանությունը տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնում` 2001 թվականի հունիսի 29-ին: Նախնական պաշտպանության ընթացքում ներկայացված ատենախոսության վերաբերյալ իրենց գրավոր կարծիքներն էին ներկայացրել ամբիոնի դասախոսներ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ռոմիկ Ավանեսյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Նելլի Շահնազարյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Միրզոյանը:
Ատենախոսության հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում գործող թիվ 008 մասնագիտական խորհրդում` 2001 թվականի հոկտեմբերի 2-ին` նախագահությամբ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Բենիամին Եղիազարյանի: Որպես պաշտոնական ընդդիմախոսներ հանդես էին գալիս Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Լևոնի Սարգսյանը և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու Արթուր Ռաֆիկի Թամազյանը: Որպես առաջատար կազմակերպություն հանդես էր գալիս Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտը (տնօրեն` տնտեսագիտության թեկնածու Սամսոն Դավոյան): Ատենախոսության սեղմագրի վերաբերյալ իրենց գրավոր կարծիքներն էին ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վաչե Տերտերյանը, Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը, ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, տնտեսագիտության թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ Լոռու մարզպետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հենրիկ Քոչինյանը
 
Քննարկման արդյունքում մասնագիտական խորհուրդը միաձայն որոշել է Էդգար Ղազարյանի շնորհել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան  Ը 00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: