Յուրի Սուվարյանը Հայաստանում մեծ հեղինակություն վայելող և հարգված տնտեսագետ գիտնական է, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իմ ուսումնառության տարիներին նա զբաղեցնում էր կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնը: Առավելապես նրա շնորհիվ էր, որ 1998 թվականին ինձ հաջողվեց ընդունվել կառավարման ամբիոնի ցերեկային ուսուցման ասպիրանտուրա, ինչը ճանապարհ հարթեց իմ հետագա գիտական և մասնագիտական գործունեության համար: Յու.Սուվարյանը ստանձնեց նաև իմ ասպիրանտական ղեկավարումը: Նրա ղեկավարության ներքո ինձ հաջողվեց պաշտպանել թեկնածուական ատենախոսություն և անցնել գիտամանկավարժական աշխատանքի: 1996 թվականի Յու.Սուվարյանը ընտրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում հիմնադրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը, իսկ 2008 թվականի նրա հրամանով ես նշանակվեցի ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում: