7, հուլիսի 2012թ. Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն

Իմ ընկերոջ` Նարեկ Մելքոնյանի ընտանիքի հետ երկօրյա հանգստի նպատակով մեկնել ենք Արցախի Հանրապետություն: Այցի ընթացքում եղել ենք Ստեփանակերտում և Գանձասարում:


7, օգոստոսի 2007թ. ՈՒռեկի, Վրաստան


Ընտանեկան հանգիստ Սև ծովի ափին
Ընտանեկան հանգիստ ենք անցկացրել Սև Ծովի ափին գտնվող Ուռեկի գյուղաքաղաքում: 7 օրվա հանգիստ ընթացքում այցելել ենք նաև Քոբուլեթի և Բաթումի քաղաքներում, եղել ենք Բաթումի բուսաբանական այգում: Դեպի ՈՒռեկի ճանապարհին մեկ օր անցկացրել ենք Թբիլիսի քաղաքում:


14, հուլիսի 2007թ. Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն 
   
Ստեփանակերտում զինվորական ծառայության մեջ գտնվող Էդգար Ղազարյանի քրոջ որդուն` Արգիշտի Միքայելյանին տեսակցելու նպատակով, կազմակերպվել էր ընտանեկան ճամփորդություն Արցախի Հանրապետություն: Այցելել ենք Շուշի, Ստեփանակերտ քաղաքներ, ինչպես նաև Գանձասարի վանական համալիր:


27, ապրիլի 2005թ. Վիենա, Ավստրիա   

Շրջագայություն Վիենայում
Գերմանիայից Հայաստան վերադարձի ճանապարհին «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ առևտրային տնօրեն Սամվել Արսենյանը և ընկերության նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը եռօրյա շրջագայություն ունեցան Ավստրիայի մայրաքաղաքում` այցելելով պատմամշակութային հուշարձաններ և արվեստի օջախներ:


23, ապրիլի 2005թ. Բեռլին, Գերմանիա
   
Խորհրդակցություն ճանաչված բժշկի մոտ
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ առևտրային տնօրեն Սամվել Արսենյանի կողմից կազմակերպվել էր այցելություն Բեռլինում բնակվող և աշխատող հայազգի ճանաչված բժիշկ Ղուկաս Մելթոնյանի մոտ` առողջապահական հարցերով խորհրդակցության նպատակով: Այցի ընթացքում Սամվել Արսենյանի ուղեկցում էր ընկերության նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը: Չորս օրերի ընթացքում հնարավորություն ստեղծվեց այցելելու քաղաքի տեսարժան վայրեր:


9, սեպտեմբերի 1991թ. Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան     
 
Շրջագայություն Ռուսաստանի պատմական մայրաքաղաքում
Քույրիկիս` Լիլիթ Ղազարյանի, մորաքրոջս որդու` Կարեն Սաֆարյանի և մեր ընկերների Լուսինե Մանուկյանի և Վահե Մանուկյանի հետ 10-օրյա հանգիստ և շրջագայություն ենք ունեցել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:  Այցելության ընթացքում հասցրել ենք լինել քաղաքի և դրա մերձակայքում գրեթե բոլոր տեսարժան վայրերում և պատմամշակութային հուշարձաններում: Այցելության ավարտին Սանկտ-Պետերբուրգից գնացքով մեկնել ենք, Մոսկվա, որտեղ Երևանի վերադարձի ճանապարհին մեկօրյա շրջագայություն ենք ունեցել Մոսկվայի կենտրոնական հատվածում:


4, հուլիսի 1984թ. Անապա, Ռուսաստան 
   
Ընտանեկան հանգիստ Սև ծովի ափին
Ընտանիքով 14 օրով հանգիստ ենք անցկացրել Սև ծովի ափին` Անապա քաղաքի մերձակայքում գտնվող հատուկ ամառանոցում, որը ժամանակավորապես մեզ էր հատկացրել Անապայի կուրորտի գլխավոր բժիշկ, ծագումով ազատեկցի Հովհաննես Նազարյանը: Հանգստյան օրերի ընթացքում այցելել ենք Малая Земля փառքի թանգարան:


5, հունիսի 1980թ. Բաթումի, Սուխումի, Վրաստան 
   
Ընտանեկան հանգիստ և շրջագայություն Ծովափնյա քաղաքներում
Ծնողներիս և մորաքրոջս ընտանիքի հետ միասին ավտոմեքենայով 15 օրյա շրջագայություն և հանգիստ ենք անցկացրել Վրաստանի ափամերձ քաղաքներում: