Վահե, Գոհար, Տիգրան Մանուկյաններ
Օնիկ և Արևուշ Մանուկյանների զավակների կնքահայր դառնալու պատմությունը սկիզբ է առել երկու ընտանիքների բարեկամությունից: Երբ Օնիկ և Արևուշ Մանուկյանների ընտանիքում ծնվել է երրորդ զավակը Օնիկ Մանուկյանը, հայրս և մի խումբ ընկերներ տոնել էր նորածնի ծնունդը: Նույն պահի տեղեկություն է ստացվել ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեևի մահվան մասին: Այդ պահին հայրս առաջարկել է նորածնին անվանակոչել Տիգրան` ի պատիվ Հայոց փառանուն Արքայի: Տարիներ անց Օնիկ և Արևուշ Մանուկյանները առաջարկեցին հայրիկիս դառնալ ինչպես Տիգրանի, այնպես էլ իրենց մյուս զավակների` Վահեի և Գոհարի կնքահայրը: Հետագայում, հորս մահից հետո, ես շարունակեցի պահպանել ծնողներից ստացած այդ գեղեցիկ և թանկ ժառանգությունը` իրականացնելով քավորի պարտականությունները, իսկ ավելի ուշ ես և կինս դարձանք Վահեի և Մանեի ամուսնության քավորը:
 

Արցախ, Տարոն, Խաչեն, Գարեգին, Գոհար
1988 թվականին, որբ նոր է սկիզբ առել Արցախյան համաժողովրդական շարժումը, հայրս աշխատում էր Ջերմուկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը: Այդ տարին Ջերմուկում Մարտիկ և Վերջինե Բաբայանների ընտանիքում լույս աշխարհ եկան միանգամից երեք տղաներ: Հայրս որոշեց նրանց անվանակոչել Արցախ, Տարոն, Խաչեն` ի նշանավորումն Հայոց պատմական գավառների: Մինչ այդ հանրակացարանում ապրող համեստ և բարեպաշտ ընտանիքը առաջին հնարավորության դեպքում հայրիկիս կողմից ստացավ երեք սենյականոց բնակարան Ջերմուկում: Ավելի ուշ ծնողներիս առաջարկվեց դառնալ այդ ընտանիքի զավակների կնքահայրը, ինչին եղավ դրական պատասխան և սկիզբ դրվեց անկեղծ և ջերմ բարեկամության: Հայրս դարձավ ոչ միայն եռյակ զավակների, այլև նրանց ավագ եղբոր և քրոջ` գարեգինի և Գոհարիկի կնքահայրը: Մկրտությունը տեղի է ունեցել Եղեգնաձորի տարածաշրջանի Սուրբ Խաչ եկեղեցում: Հետագայում ես շարունակում եմ սիրով իրականացնել քավոր իմ պարտականությունները:

 
Կարեն և Քրիստինե Հախվերդյաններ
Կարեն Հախվերդյանի հետ ես միևնույն աշխատասենյակում աշխատել եմ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությունում: Մինչ այդ մենք միմյանց ճանաչում էինք Ջերմուկից` դպրոցում սովորելու տարիներից: Երբ Կարենը որոշեց ամուսնանալ, ինձ և Մարիաննայի առաջարկ եղավ դառնալ նրանց ամուսնության քավորը:

 
Հովիկ և Էլմիրա Մելիքյաններ
Հովիկ Մելիքյանն իմ ուսանողական տարիների ամենամտերիմ ընկերներից մեկն է: Մենք միասին ենք անցկացրել մեր երիտասարդական կյանքի լավագույն օրերը: Հովիկն ինձ ու Մարիաննայի առաջարկեց դառնալ իրենց ամուսնության կնքահայրը, ինչին մենք սիրով համաձայնեցինք: Հովիկի և Էլիմիրայի պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, իսկ հարսանյաց հանդեսը Աշտարակի «ՎԱՆԱ ԼԻՃ» ռեստորանային համալիրում: Ներկայում Հովիկն ու Էլմիրան ունեն երկու զավակներ և բնակվում են Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում:

 
 
Վահե և Մանե Մանուկյաններ
Վահեի և Մանեի ամուսնության կնքահայր դառնալը շարունակություն էր մեր ընտանեկան երկարատև բարեկամության: Պսակադրությունը տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերի 20-ին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ հարսանյաց հանդիսությունը` Ջերմուկի «ՖՈՐՏԵ» ռեստորանում:


Արթուր և Անի Մանուկյաններ
Արթուր Մանուկյանն իմ դպրոցական տարիների մտերիմ ընկերներից մեկն էր, երբ ես սովորում էի Վայքի միջնակարգ դպրոցում: Հետագայում Ջերմուկ տեղափոխվելուց հետո, ինչպես նաև ուսանողական տարիներին մենք շարունակում էինք միմյանց հետ կապեր պահպանել: Արթուր Մանուկյանը հաջողությամբ ավարտելով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, այնուհետև ԳԱԱ ասպիրանտուրան` պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն կենսատեխնոլոգիա մասնագիտությամբ տեղափոխվեց Գերմանիա, որտեղ աշխատում է Մյունխենի տեխնիկական համալսարանում: Ժամանակ առ ժամանակ այցելելով Հայաստան նա ծանոթանում էԱնի Կարապետյանի հետ` հետագայում որոշելով ընտանիք կազմել: Արթուրն ու Անին առաջարկեցին ինձ ու Մարիաննային դառնալ իրենց ամուսնության կնքահայրը: Պսակադրությունը տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերի 27-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում, իսկ հարսանյաց հանդիսությունը` Ջերմուկի «ԳԼԱՁՈՐ» առողջարանի ռեստորանում:


 

Արթուր և Հասմիկ Առաքելյաններ

Խաչիկ Առաքելյանի հետ իմ ծանոթությունը սկիզբ է առել Խաչիկ Առաքելյանի ընկերոջ` Մուրադ Սարգսյանի մահվան առիթով: Այդ վատ ու տխուր առիթը, սակայն ջերմ և անշահախնդիր բարեկամության առիթ հանդիսացավ: Անձնական մտերմությունը վերածվեց ընտանեկան բարեկամության, որի արդյունքում Առաքելյանների ընտանիքը ինձ առաջարկեցին դառնալ իրենց որդու` Արթուր պսակադրության կնքահայրը: Պսակադրությունը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Էջմիածնի  Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ հարսանյաց հանդիսությունը` Երևանի «ՈՍԿԵ ՀԱՄԲՈՒՅՐ» ռեստորանում:

 

 
Սերոբ և Հերմինե Անտինյաններ
Սերոբ Անտինյանի հետ իմ ծանոթությունը հաստատվել է Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում համատեղ սովորելու տարիներից: ՔԴԵԴ շրջանակներում և դրանից դուրս ջերմ և անմիջական հանդիպումները ընդհանուր արժեքները, նախասիրություններն ու հետաքրքրությունները անկեղծ բարեկամության և ընկերության հիմք հանդիսացան: Սերոբի և Հերմինե ամուսնության կնքահայրը դառնալու առաջարկությունը մենք ընդունել ենք մեծ սիրով և ուրախությամբ: Սերոբի և Հերմինեի  պսակադրությունը տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերի 11-ին Առինջի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հարսանյաց հանդիսությունը`Աբովյանում:


 
 
Արշալույս, Արուսյակ, Աղաջան, Ջանո Ջանոյաններ, Երազիկ
Արշալույս Ջանոյանը իմ հարազատ քեռու` Աղաջան Ջանոյանի որդին է: Նա առաջարկեց ինձ դառնալ իր զավակների` Աղջանի և Ջանոյի մկրտության կնքահայրը: Քանի որ մինչ այդ մկրտված չէին նաև Արշալույսը, նրա քույրիկ Արուսյակը և վերջինիս դուստրը` Երազիկը, որոշվեց բոլորի մկրտությունը կազմակերպել միաժամանակ` Էդգար և Մարիաննա Ղազարյանների քավորությամբ: Մկրտության արարողությունը տեղի ունեցավ Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում 2010 թվականի օգոստոսի 22-ին: