Արայիկ և Նուշիկ Ստեփանյաններ
Արայիկ Ստեփանյանն իմ հայրիկիս վաղեմի և մտերիմ ընկեր Ռուբիկ Ստեփանյանի կրտսեր որդին է: Դեռևս իմ ուսանողական տարիներին հայրս և Ռուբիկ Ստեփանյանը պայմանավորվածություն են ձեռք բերում իմ մկրտությունը կազմակերպելու վերաբերյալ` վերջինիս քավորությամբ: Հայրիկիս անժամանակ մահից հետո, մեզ համար խիստ անակնկալ պայմաններում Ռուբիկ Ստեփանյանն իրագործեց իր և հայրիկիս պայմանավորվածությունը` Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում կազմակերպելով իմ և քույրիկիս` Լիլիթ Ղազարյանի մկրտությունը` իր որդու` Արայի Ստեփանյանի քավորությամբ:



 
 
Աշոտ և Գայանե Արսենյաններ
Աշոտ Արսենյանի իմ ծանոթությունը սկիզբ է առել «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանում աշխատած տարիներից: Երկարատև աշխատանքային հարաբերությունները հիմք հանդիսացան նաև ընտանեկն ջերմ բարեկամության: Ջերմուկի քաղաքապետ աշխատած տարիներին Աշոտ Արսենյանի նախաձեռնությամբ Ջերմուկում ֆիդայիների ճեմուղին անվանակոչվեց իմ հայրիկի` Ֆերդինանդ Ղազարյանի անունով: Հետագայում նրա հովանավորությամբ կառուցվեց իմ հայրիկի հիշատակը հավերժացնող հուշաքար: Որպես իմ հայրիկի հիշատակը հավերժացնող մարդու` մեր ընտանիքը որոշեց Աշոտ Արսենյանին ընտրել որպես իմ ամուսնության խաչեղբայր: Աշոտ և Գայանե Արսենյանների քավորությամբ իմ ու Մարիաննայի ամուսնությունը տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 20-ին` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում:


 

 
Արմեն և Սյուզի Արսենյաններ
Արմեն Արսենյանի հետ մենք ընկերներ ենք դպրոցական տարիներից: Ավելի վաղ ընկերներ են եղել մեր ծնողները` Ֆերդինանդ Ղազարյանն ու Սամվել Արսենյանը:
Արմեն Արսենյանը մեր զավակների` Ֆերդինանդի և Արինա մկրտության կնքահայրն է: Ֆերդինանդի մկրտությունը տեղի է ունեցել 2005 թվականի հոկտեմբերի 20-ին`Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ Արինայի մկրտությունը` 2012 թվականի մայիսի 26-ին`Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում