Հասարակական և քաղաքական գործունեությամբ զբաղվելու հիմնական շարժառիթը եղել է իմ հայրիկը` Ֆերդինանդ Ղազարյանը, որի ակտիվ քաղաքական գործունեությունն իր անդրադարձն էր թողնում մեր ընտանիքի, մասնավորապես ինձ վրա: 1990-1995 թվականների հայրս եղել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն Խորհրդի ամենաակտիվ պատգամավորներից մեկը: Նրա ելույթները հանդիպումները հաճախ դառնում էին մեր ընտանեկան քննարկումների հիմնական թեմաները: Հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար որոշակի միջավայր էր ձևավորվել նաև` պայմանավորված 90-ական թվականների ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով և այդ տարիների իշխանության վերնախավում հայտնված հանցախմբի ապազգային գործունեությամբ:
1995
թվականի հայրս մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու`մեր հայրենի տարածաշրջանի մի մասն ընդգրկող ընտրատարածքում: 1995 թվականի հուլիսի 5-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունների հետ միաժամանակ  իրականացվեց սահմանադրական հանրաքվե: Այդ տարիներին ես սովորում էի համալսարանի երրորդ կուրսում: Ժամկետից շուտ հանձնելով կիսամյակային քննություններ ես մեկնեցի Վայոց ձոր հայրիկիս օգնելու նպատակով` հանդիսանալով նրա վստահված անձը: Ակտիվորեն մասնակցել եմ նախընտրական քարոզչությանը` հայրիկիս թեկնածության օգտին աշխատելուց բացի միաժամանակ իրականացնում էին ՀՀ Սահմանադրության առաջարկված նախագծին «ՈՉ» ասելու քարոզչություն: Ցավոք հայրիկս չընտրվեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, սակայն շարունակում էր զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ:
1996
թվականին Հայաստանում անցկացվեցին նախագահական հերթական ընտրություններ, որտեղ հիմնական պայքարն ընթանում էր իշխանության վարչախմբի պարագլուխ հանդիսացող գործող Նախագահի և ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի միջև: Հայրիկիս հետ միասին ես ընդգրկված էի Վազգեն Մանուկյանի քարոզչական խմբում` որպես վստահված անձ հետևելով ընտրությունների ընթացքին Ազատեկ գյուղում և Վայք քաղաքում: Ընտրությունների արդյունքներով ՀՀ Նախագահ ընտրված Վազգեն Մանուկյանին վարչախումբը զինված հեղաշրջման հետևանքով չթույլատրեց իրականացնել ժողովրդի օրինական իշխանությունը:
1999
և 2002 թվականներին մասնակցություն եմ ունեցել Ջերմուկի քաղաքապետի ընտրություններին` պաշտպանելով Աշոտ Արսենյանի թեկնածությունը:
1999
թվականի երկրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևանի թիվ 5 ընտրատարածքում պաշտպանել եմ հայրիկիս ընկերոջ` Կիմ Բալայանի թեկնածությունը` մասնակցելով նախընտրական քարոզարշավին և հանդիսանալով նրա վստահված անձը ընտրությունների ընթացքում:
2003
թվականին կայացած ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրություններում որևէ մասնակցություն չեմ ցուցաբերել, փոխարեն քարոզչական աշխատանքներ եմ իրականացնել համամասնական ընտրակարգով առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին, որի համամասնական ցուցակում առաջադրվել էր նաև Աշոտ Արսենյանի թեկնածությունը:
2006
թվականին ակտիվ մասնակցություն եմ ունեցել Ջերմուկի քաղաքապետի ընտրություններին` հանդիսանալով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ղեկավար և նրա վստահված անձ:
2007
թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդգրկված եմ եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ, թիվ 41-րդ ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Սամվել Սարգսյանի նախընտրական շտաբում` զուգահեռաբար ակտիվ քարոզչություն իրականացնելով համամասնական ընտրակարգով առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին, որի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու էր առաջադրված նաև Աշոտ Արսենյանը:
2007
թվականի սեպտեմբերի 13-ին անդամակցեցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Կուսակցության անդամակցելուց որոշ ժամանակ անց ընտրվեցի ՀՀԿ Ջերմուկի տարածքային (ներկայում շրջանային) կազմակերպության խորհրդի նախագահ` անցնելով ակտիվ կուսակցական աշխատանքի:
2008
թվականի նախագահական ընտրություններում ընդգրկված եմ եղել ՀՀ Նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի Վայոց ձորի մարզային շտաբում` հանդիսանալով Սերժ Սարգսյանի վստահված անձ և իրականացնելով ակտիվ քարոզչական և կազմակերպական աշխատանք ողջ ընտրարշավի ընթացքում:
2009
թվականին ակտիվորեն ընդգրկված եմ եղել Երևանի ավագանու ընտրություններին: Ընտրությունների օրը Երևան քաղաքում ստեղծված Հայաստանի Հանրապետական կուսակցության Վայոց ձորի մարզային շտաբի կազմում իրականացրել եմ կազմակերպական աշխատանք Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող ծագումով վայոցձորցիների ընտրությունների մասնակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:
2010
թվականին վերստին ակտիվ մասնակցություն եմ ունեցել Ջերմուկի քաղաքապետի հերթական ընտրություններին` հանդիսանալով գործող քաղաքապետ, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Վարդան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ղեկավարը:
2012
թվականի մայիսի 6-ի հինգերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններում ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի որոշմամբ համամասնական ընտրակարգով առաջադրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու` համամասնական ընտրակարգով` Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով (ՀՀԿ նախընտրական ցուցակում զբաղեցրել եմ 127-րդ հորիզոնականը): ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզում ՀՀԿ քարոզչության պատասխանատու: Ակտիվորեն ներգրավված եմ եղել նաև ՀՀԿ մարզային շտաբում` ակտիվ քարոզչական աշխատանք իրականացնելով ոչ միայն ՀՀԿ-ի, այլև թիվ 39-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու` Աշոտ Արսենյանի օգտին:
2012
թվական հունիսի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ինձ առաջարկեց զբաղեցնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնը: Նույն օրը երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը երաշխավորեց իմ թեկնածությունը: 2012 թվականի հունիսի 22-ի N 759-Ա որոշմամբ ես նշանակվեցի ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում: Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրեց կառավարության որոշումը:
Սկսած 1999 թվականից զբաղվում եմ նաև ակտիվ հասարակական գործունեությամբ` անդամակցելով Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների» Աշխատելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնում անդամակցել եմ Յուրի Սուվարյանի կողմից ստեղծված Մենեջմենթի հայկական ընկերակցություն հասարակական կազմակերպությանը:
Աշխատելով ՀՀ կառավարության աշխատակազմում` անդամակցել եմ Վաչե Քալաշյանի և մի խումբ ընկերների կողմից ստեղծված Հայ պետական ծառայողների միություն հասարակական կազմակերպությանը: Ներկայումս հանդիսանում եմ միության գործադիր մարմնի անդամ:
ՀՀ կառավարության աշխատակազմում աշխատած տարիներին անդամակցել եմ Վահան Մովսիսյանի և մի խումբ ընկերների կողմից ստեղծված Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպությանը:
Հանդիսանում եմ Վայքի Աշխատանք և Հայրենիք հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, կազմակերպության վարչության անդամ:
1998
թվականից անդամակցում եմ նաև Հայաստանի որսորդների և ձկնորսների միություն հասարակական կազմակերպությանը: