Բախտիմ Արշալույսի Ջանոյան

Ծնվել է 1939 թվականին փետրվարի 13-ին Վայքի շրջանի Ազատեկ գյուղում, գյուղացու ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի յոթնամյա դպրոցում, որն ավարտելուց հետո սովորել է 1956 թվականին ավարտել Երևանի մանկավարժական ուսումնարանը: 1957-1962 սովորել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում` ստանալով պատմության ուսուցչի որակավորում:
1956-1963 թվականներին աշխատել է Ազատեկի գյուղի դպրոցում որպես ուսուցչուհի, այնուհետև ուսմասվար:
1963-1986 թվականների աշխատել է Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես ջոկատավար, պատմության ուսուցչուհի: Դպրոցում աշխատելու տարիներին ութ տարի զբաղեցրել է դպրոցի ուսումնադաստիրակչական աշխատանքների կազմակերպչի պաշտոնը:
1986-1994 թվականներին աշխատանքի է անցել Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի, որտեղից էլ անցել է թոշակի:
Ունի մեթոդիստ-ուսուցչի որակավորում:
Պարգևատրվել է ԽՍՀՄ լուսավորության նախարարության պատվոգրով: