Իմ մանկություն անցել է Վայք քաղաքում: Մանկության տարիներից ավագներն ինձ հիշում են որպես բացառիկ չարաճճի մի երեխա` աշխույժ և անկարգ: Դրա պատճառը, հավանաբար, իմ երեք քույրերից հետո միակ եղբայրը լինելու հանգամանքն էր, ինչպես նաև հայրիկիս հասարակական դիրքն ու պաշտոնը: Չնայած իմ ծնողները երբեք ինձ արտոնյալ չեն համարել, սակայն ես միշտ եղել եմ շրջապատի մարդկանց ուշադրության կենտրոնում:
Մանկության տարիներին անկանոն պարբերականությամբ հաճախել եմ Վայքի մանկապարտեզ: Հաճախակի են եղել շփումները հայրենի Ազատեկ գյուղի հետ, որտեղ բնակվում էին իմ հայրական ու մայրական կողմից երկու տատիկները, ինչպես նաև բազմաթիվ ազգականներ: Ընտանիքի հետ միասին հաճախակին ենք եղել նաև Ջերմուկ քաղաքում: Ծնողների մտերմությունից ելնելով իմ առաջին ընկերը եղել է Ավետիք (Ավո) Ավետիսյանը: Մանկության տարիներիս մեծ մասն անցկացրել եմ իմ մորաքույրերի ինձ գրեթե հասակակից որդիների հետ: