Մարիաննա Լևոնի Ղազարյան (Հովակիմյան)

Ծնվել է 1979 թվականին մայիսի 20-ին Երևանում: Սովորել է Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ դպրոցում: Սովորել է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան արվետսի դպրոցի դաշնամուրի բաժինը:
Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որի Գեղարվեստի ֆակուլտետն ավարտել է 2000 թվականին:
2000-2001 թվականների աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակույթի զարգացման հիմնադրամում» որպես ցուցահանդեսների կազմակերպիչ:
2002-2003 թվականներին աշխատել է «ՎՈՒԴԱՀՈՒՍ» կահույքի մասնագիտացված խանութում` որպես ներքին հարդարման դիզայներ:
2003-2007 թվականների աշխատել է «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությունում որպես դիզայներ:
2009 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողվում` որպես պատգամավորի օգնական:
Մեր ծանոթությունը տեղի է ունեցել 2000 թվականին` Հայաստանի ամերիկյան համալսարանում անգլերենի դասընթացների ընթացքում, որտեղ մենք ընդգրկված էինք միևնույն խմբում: 2001 թվականի հուլիսի 28-ին տեղի է ունեցել մեր նշանադրությունը:
Մեր ամուսնությունը կայացել է 2001 թվականի հոկտեմբերի 20-ին: Պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի նորաբաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում` Աշոտ Արսենյանի խաչեղբայրությամ: Ամուսնության պետական գրանցումը կատարվել է նույն օրը Երևանի ամուսնության պալատի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում: Պսակադրության օրը այցելել ենք Երևանի Հաղթանակի զբոսայգի` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, իսկ տոնական հանդիսությունը կազմակերպված էր Երևանի «ՍԵՄ» ռեստորանում: