15, դեկտեմբերի 2009թ. Միլան, Իտալիա
Բանակցություններ Հայաստանում PEPSI արտադրող գործարանի կառուցման վերաբերյալ



Հայաստանում PEPSI արտադրատեսակներ արտադրող գործարանի կառուցման նպատակով և համապատասխան ֆրանչայզինգային պայմանագրի ստորագրման նպատակով Միլանում գտնվող տարածաշրջանային ֆրանչայզինգային գրասենյակի պատասխանատուների հետ բանակցությունների նպատակով Միլանում էին գտնվում Հայաստանյան ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը, Վրաստանում PEPSI արտադրող գործարանի տնօրեն Դավիթ Լոմջարիան և Աշոտ Արսենյանի օգնական Էդգար Ղազարյանը: Բանակցությունների արդյունքում ստորագրվեց նախնական հուշագիր, որն իրավունք էր տալիս Հայաստանում կառուցել PEPSI արտադրատեսակներ արտադրող նոր գործարան: 


30, հոկտեմբերի 2008թ. Մոսկվա, Ռուսաստան   
Այցելություն SKI EXPO լեռնադահուկային ցուցահանդեսին



Մոսկվայում կազմակերպվել էր SKI EXPO ավանդական ցուցահանդեսում 2008 թվականին Ջերմուկ քաղաքը ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ Ջերմուկ քաղաքի ներկայացուցիչներ էին հանդիսանում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Էդգար Ղազարյանը, Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրման տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը և Ջերմուկի «ՕԼԻՄՊԻԱ» առողջարանի սեփականատեր Տիգրան Մարգարյանը: Ցուցահանդեսի ընթացքում Ջերմուկի տաղավար այցելեցին հազարավոր այցելուներ:


5, դեկտեմբերի 2007թ. Վարշավա, Լեհաստան         

Ծանոթություն սահադաշտի կառուցման հնարավորությունների հետ


A.C. Refrigeration ընկերության հրավերով կազմակերպված այցելության շրջանակներում նախատեսված էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի և ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Էդգար Ղազարյանի հանդիպումները Լեհաստանում, որտեղ նույնպես ուսումնասիրվեցին վերջին շրջանում կառուցված մի քանի սահադաշտեր:


2, դեկտեմբերի 2007թ. Կիև, ՈՒկրաինա 
Ծանոթություն սահադաշտի կառուցման հնարավորությունների հետ



Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ և կազմակերպական ջանքերով, Լեհաստանում գործող A.C. Refrigeration ընկերության հրավերով Ուկրաինա էին այցելել Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Էդգար Ղազարյանը: Այցի ընթացքում կազմակերպվել էին Կիևում և դրա մերձակայքում A.C. Refrigeration ընկերության սարքավորումներով կառուցված սահադաշտեր` նպատակ ունենալով հետագայում սահադաշտ կառուցել նաև Ջերմուկ քաղաքում:


31, հոկտեմբերի 2007թ. Մոսկվա, Ռուսաստան
Այցելություն SKI EXPO լեռնադահուկային ցուցահանդեսին



Մոսկվայում կազմակերպվել էր SKI EXPO ավանդական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում են լեռնադահուկային արդյունաբերության բոլոր ճյուղերի ընկերություններն ու կուրորտները: Հաշվի առնելով Ջերմուկ քաղաքում ճոպանուղու հանգամանքը և քաղաքի, որպես լեռնադահուկային կուրորտի, զարգացման հեռանկարները, այցելուի կարգավիճակով ցուցահանդես էին այցելել ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Էդգար Ղազարյանը: Այցելության ընթացքում կայացան բազմաթիվ հանդիպումներ և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ` քաղաքի հետագա զարգացման ծրագրերի մշակման և դրանց իրականացման առումով:



22, մայիսի 2007թ. Բոստոն, Նյու Յորք, Վաշինգտոն, ԱՄՆ
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ հատուկ գործուղում ԱՄՆ



BID International ընկերության կողմից Նյու Յորքում կազմակերպվել էր Quality Summit Award մրցանակաբաշխությունը, որտեղ պարգևատրման էր ներկայացվել նաև «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը: Արարողությանը մասնակցելու համար Միացյալ Նահանգներ էին գործուղվել «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» առևտրային տնօրեն Սամվել Արսենյանը և ընկերության նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը: Նյու Յորք այցելելուց առաջ երկու օրյա աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Բոստոնում: Այցի ընթացքում հնարավորություն էր ստեղծվել այցելելու քաղաքի գրեթե բոլոր տեսարժան վայրերը: Այցելության վերջին օրերին Վաշինգտոնում հանդիպումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, որից հետ ԱՄՆ սննդամթերքի և դեղերի պետական գործակալությունում (FDA)` կապված ԱՄՆ-ում «Ջերմուկ» հանքային ջրի վաճառք արգելող համապատասխան որոշման հետ: Վաշինգտոնում այցելություններ են եղել քաղաքի գրեթե բոլոր տեսարժան վայրեր, այդ թվում կառավարական հաստատություններ:


3, մարտի 2007թ. Փարիզ, Ֆրանսիա
Ագրոպարենային ոլորտի միջազգային ցուցահանդես Փարիզում



Փարիզում կազմակերպված էր ագրոպարենային ոլորտի ավանդական միջազգային ցուցահանդես, որին Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագրի շրջանակներում հատկացվել էր առանձին տաղավար, որտեղ իրենց արտադրատեսակներն էին ներկայացրել Հայաստանյան մի շարք ընկերություններ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: Ցուցահանդես հայկական հանքային ջուր արտադրող ընկերություններից ներկայացված էր «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որի առանձին տաղավարը ներկայացնում էր ընկերության նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը: Ցուցահանդեսի չոր օրերի ընթացքում «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» տաղավար այցելեցին և հայկական ջուրը վայելեցին հազարավոր մարդիկ: Ցուցահանդեսի աշխատանքային օրերից մեկը հռչակվել էր որպես Հայաստանի օր, որի ընթացքում հայկական տաղավար այցելուների թվում էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայում ապրող հարյուրավոր հայեր, հարյուրավոր այլ այցելուներ:


10, հունիսի 2005թ. Թբիլիսի, Վրաստան
Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) և Համաշխարհային բանկի (World Bank) տարեկան համաժողով



Արժույթի միջազգային հիմնադրամը և համաշխարհային բանկը կազմակերպել էին տարեկան համատեղ համաժողով տարբեր պետությունների ֆինանսների ոլորտի կառավարման բարձրաստիճան պաշտոնյաների (Ֆինանսների նախարարներ և Կենտրոնական բանկերի ղեկավարներ) մասնակցությամբ: ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի խորհրդական Հովհաննես Կարապետյանը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական Էդգար Ղազարյանը: Այցելության ընթացքում Էդգար Ղազարյանը գործնական հանդիպում ունեցավ Վրաստանում PEPSI արտադրող ընկերության տնօրեն Դավիթ Լոմջարիայի հետ:


15, փետրվարի 2005թ. Ստամբուլ, Թուրքիա
Բանակցություններ բեռնատար ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով



«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կարիքների համար նոր և ժամանակակից բեռնատար ավտոմեքենաներ գնելու նպատակով կազմակերպված էր եռօրյա գործնական այցելություն Ստամբուլ: «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ պատվիրականության կազմում էին ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը, առևտրային տնօրեն Սամվել Արսենյանը և ընկերության նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը: MITSUBISHI մակնիշի բեռնատարներ արտադրող TEMSA ընկերությունում տեղի ունեցած եռօրյա բանակցությունների արդյունքում պայմանագիր ստորագրվեց մեկ տասնյակից ավելի նոր բեռնատար ավտոմեքենաներ, ինչպես նաև 32 տեղանոց հարմարավետ ավտոբուս գնելու վերաբերյալ: Այցելության ընթացքում գործնական հանդիպումներ տեղի ունեցան թուրքական գործընկեր մի շարք կազմակերպությունների հետ:


4, մարտի 2004թ. Թբիլիսի, Վրաստան
Բանակցություններ Հայաստանում PEPSI արտադրող ընկերության առևտրային ներկայացուցիչ դառնալու կապակցությամբ:



Այդ տարիներին «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը, ի թիվս այլ առևտրային գործունեության, զբաղվում էր նաև PEPSI ապրանքային նշանով արտադրատեսակների ներմուծմամբ: Հիմնականում PEPSI-ի արտադրատեսակները Հայաստան ներմուծվում էին Ռուսաստանի Սոչի քաղաքում գտնվող գործարանից: 2004 թվականի Վրաստանում պետք է շահագործման հանձնվեր PEPSI արտադրատեսակներ արտադրող նոր գործարան, որի սեփականատերերը առևտրային գործընկերություն էին առաջարկել «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը: Այդ կապակցությամբ բանակցություններ վարելու նպատակով, վրացական կողմից հրավերով «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ առևտրային տնօրեն Սամվել Արսենյանը և ընկերության նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը եռօրյա գործնական այցելություն ունեցան Վրաստան, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց PEPSI-ի արտադրատեսակները Հայաստան ներմուծել Վրաստանից` գործընկերություն հաստատելով Վրաստանի «ԻԲԵՐԻԱ ՌԵՖՐԵՇՄԵՆՏՍ» ընկերության հետ:

1, մարտի 2003թ. Ֆրանկֆուրտ, Գերմանիա
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության պարգևատրում



BID International կազմակերպության կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությունը պարգևատրվել էր «Եվրոպայի հաղթակամար» պարգևով: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կազմակերպված էր Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի INTERCONTINENTAL հյուրանոցում: Պարգևը ստացավ ընկերության ներկայացուցիչ, մարքեթինգի գծով տնօրեն Էդգար Ղազարյանը:


27, ապրիլի 1998թ. Մոսկվա, Ռուսաստան  
Պարենային ապրանքների ցուցահանդես Մոսկվայում



Մոսկվայում կազմակերպվել էր պարենային ապրանքների ցուցահանդես, որին մասնակցում էր նաև «ՋԵՐՄՈՒԿ» փակ բաժնետիրական ընկերությունը` ներկայացնելով «Ջերմուկ» հանքային ջուրը: Ընկերությունը ներկայացնում էին «Ջերմուկ» ՓԲԸ ներկայացուցիչ Էդգար Ղազարյանն ու ընկերության աշխատակից Արմեն Արսենյանը: Հնգօրյա ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված էր նաև մասնագիտական համտես-մրցույթ, որի արդյունքներով «ՋԵՐՄՈՒԿ» ՓԲԸ-ն ներկայացնող «Ջերմուկ» հանքային ջուրն արժանացավ ոսկե մրցանակի` ստանալով Մերկուրի արձանիկ: