Որոշ ժամանակ աշխատելով մասնավոր առևտրային ընկերությունում և այդ ընթացքում ձեռք բերելով որոշակի հմտություններ ձեռնարկատիրության ոլորտում, իմ սեփական խնայողությունների հաշվին 2008 թվականին գործընկերներից մեկի հետ հիմնադրել ենք «ԼՈՒՍԱՎՈՐ ՋԵՐՄՈՒԿ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հիմնականում զբաղվում է Ջերմուկ քաղաքի տարածքում արտաքին գովազդի կազմակերպման խնդիրներով: Այդ ընկերությունը հանդիսանում է «JERMUK TOUR», «ԱՎՏՈՖԼՈՏ», «WATER TOWN», «ԿԱՐՆԱՎԱԼ» ապրանքային նշանների սեփականատերը ապրանքների և ծառայությունների տարբեր դասային խմբերում:
2010 թվականի մի խումբ ընկերների հետ հիմնադրել ենք գովազդային գործունեությամբ զբաղվող «ՋԵՐՄՈՒԿ ՄԵԴԻԱ» ընկերությունը:
2010 թվականին գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր` ժամանակ առ ժամանակ զբաղվելով մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ: