Առաջին անգամ ես հաճախել եմ Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոց` 1981 թվականի սեպտեմբերի 1–ին: Իմ առաջին ուսուցչուհին է եղել Օֆելյա Թովմասյանը: Վայք դպրոցում սովորելու ընթացքում ես անցել եմ պիոներիայի շարքերը` մասնակցել դպրոցական բազմաթիվ միջոցառումների: Դպրոցում սովորել եմ գերազանց առաջադիմությամբ` յուրաքանչյուր տարի արժանանալով գովասանագրերի:

Վայքի դպրոցում սովորելու տարիներին ջութակով հանդես եմ եկել «ԱՐԵՎԻԿ» մանկական էստրադային խմբում:
1985 թվականին ընտանիքով տեղափոխվել ենք Ջերմուկ: Իմ հետագա ուսումնառությունը շարունակել եմ Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Ջերմուկի դպրոցում սովորելու տարիներին մեր դասարանի դասղեկն է եղել Ալվարդ Ալեքսանյանը: Բարձր առաջադիմության, մայրիկիս դպրոցում աշխատելու և հայրիկիս բարձր դիրքի պատճառով մշտապես ակտիվ մասնակցություն եմ ունեցել դպրոցական կյանքին` կազմակերպվող միջոցառումներին:
Դպրոցում իմ ուսումնառության տարիներին սկսվեց Արցախյան շարժումը: Բազմաթիվ դպրոցահասակ երիտասարդների հետ մեկտեղ կամավորագրվել եմ Հայրենիքի պաշտպանության մասնակիցներին աջակցող պատանեկան ջոկատներում և հայրենասիրական խմբակներում:
7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների ամառային արձակուրդների ընթացքում աշխատել եմ Ջերմուկի քաղաքային խորհրդի կանաչապատման ձեռնարկությունում, որպես կանաչապատման բանվոր: Այդ ժամանակ ստացել եմ իմ առաջին աշխատավարձը, որն ամբողջությամբ հանձնել եմ մայրիկիս:
Դպրոցում սովորելու տարիներին իմ ընկերների` Ավո Ավետիսյանի, Արամ Համբարձումյանի, Վահե Մանուկյանի, Գոռ Աղաջանյանի հետ հիմնադրել ենք



«ՄԻՆԵՐԱԼ 2,5» էստրադային խումբը, որով «ՄԻՆԵՐԱԼ» խմբի հետ միասին համերգներով հանդես ենք եկել Ջերմուկում և հարակից բնակավայրերու