Համայնքային ծառայության հիմունքներ
Գիրքը հանդիսանում է ուսումնական ձեռնարկ համայնքային ծառայողների համար: Այն լույս է տեսել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Օրդյանի ընդհանուր խմբագրությամբ: Գրքի համահեղինակներից է նաև տնտեսագիտության թեկնածու Էդգար Ղազարյանը: Այն միաժամանակ հասցեագրված է տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է 2009 թվականին «ՕՐ ԴԱՐ» հրատարակչության կողմից` 334 էջ ընդհանուր ծավալով:

 
Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2004-2006թթ.)
Գիրքը հրատարակվել է Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպության կողմից` Բաց հասարակության ինստիտուտ (OSI) կազմակերպության ֆինանսավորմամբ: Գրքի ընդհանուր խմբագրումն իրականացրել է տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թումանյանը: Գրքում վերլուծության է ենթարկվել 2004, 2005 և 2006 թվականներին Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման միտումներն ու դրսևորումները: Էդգար Ղազարյանի կողմից շարադրվել է գրքի «ՏԻՄ-երի խնդիրներ վարչական կառուցվածքների և ռեսուրսների համապատասխանությունը բաժին»: Գիրքը հասցեագրված է տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է 2008 թվականին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» հրատարակչության կողմից` 252էջ ընդհանուր ծավալով: 


Местное самоуправление в странах Южного Кавказа: часть вторая, Ряд основополафающих аспектов: 2007г.
Գիրքը լույս է տեսել Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպության կողմից` Վահան Մովսիսյանի ընդհանուր խմբագրությամբ: ՈՐպես համահեղինակներ հանդես են եկել փորձագետներ Արթուր Այվազով, Դավիթ Լոսաբերիդձեն, Մայիս Գյուլալիևը և Էդգար Ղազարյանը: Գրքում անդրադարձ է կատարվում Հարավկովկասյան երեք հանրապետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) տեղական ինքնակառավարման խնդիրներին: Այն հասցեագրված է տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է 2008 թվականին «ԴԱՐ» հրատարակչության կողմից` 99 էջ ընդհանուր ծավալով:

 
Տեղական ինքնակառավարման համակարգի 10 տարիները Հայաստանի Հանրապետությունում
Գիրքը լույս է տեսել Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ) Հայաստանյան գրասենյակի պատվերով: Գրքում անդրադարձ է կատարվել վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումներին: Այն հանդիսանում է ուսումնամեթոդական նյութ GTZ-ի կողմից համայնքների ղեկավարների, համայնքների ավագանիների անդամների և համայնքային ծառայողների վերապատրաստման համար: Այն միաժամանակ հասցեագրված է տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է 2007 թվականին հեղինակային հրատարակչությամբ` 71 էջ ընդհանուր ծավալով:

 
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում
Գիրքը լույս է տեսել Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ) Հայաստանյան գրասենյակի պատվերով: Գրքում մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստանում պետական և տեղական իշխանությունների փոխհարաբերություններին` դրանց հնարավոր դրսևորումներով: Այն հանդիսանում է ուսումնամեթոդական նյութ GTZ-ի կողմից համայնքների ղեկավարների, համայնքների ավագանիների անդամների և համայնքային ծառայողների վերապատրաստման համար: Այն միաժամանակ հասցեագրված է տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է 2006 թվականին «ԴԱՐ» հրատարակչության կողմից` 96 էջ ընդհանուր ծավալով:




 
Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. զարգացման հրամայականները
Գիրքը հրատարակվել է Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպության կողմից` Եվրոպական Միության ֆինանսավորմամբ: Գրքի ընդհանուր խմբագրումն իրականացրել է տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թումանյանը: Որպես համահեղինակներ հանդես են եկել տնտեսագիտության թեկնածուներ Դավիթ Թումանյանն ու Էդգար Ղազարյանը, փորձագետներ Վահան Մովսիսյանն ու Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը:  Գրքում վերլուծության է ենթարկվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման միտումներն ու դրսևորումները:  Այն հասցեագրված է տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է 2005 թվականին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» հրատարակչության կողմից` 134 էջ ընդհանուր ծավալով:


 


Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. քաղաքականության տարբերակներ և ուղիներ
Գիրքը հրատարակվել է Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպության կողմից` Բաց հասարակության ինստիտուտ (OSI) կազմակերպության ֆինանսավորմամբ: Գրքի ընդհանուր խմբագրումն իրականացրել է տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թումանյանը: Գրքում վերլուծության է ենթարկվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման միտումներն ու դրսևորումները:  Այն հասցեագրված է տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է 2004 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից` 396 էջ ընդհանուր ծավալով:




 
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման կատարելագործման հայեցակարգային ուղղությունները
Գիրքը լույս է տեսել Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ) Հայաստանյան գրասենյակի պատվերով: Գրքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման պատմական դրսևորումները, առկա խնդիրները և դրանց լուծման հայեցակարգային ուղղությունները: Այն հանդիսանում է ուսումնամեթոդական նյութ GTZ-ի կողմից համայնքների ղեկավարների, համայնքների ավագանիների անդամների և համայնքային ծառայողների վերապատրաստման համար: Այն միաժամանակ հասցեագրված է տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է 2004 թվականին «ԴԱՐ» հրատարակչության կողմից` 127 էջ ընդհանուր ծավալով: Վերահրատարակվել է 2006 թվականին:

 


 
Հայաստանյան համայնքն այսօր
Գիրքը հրատարակվել է Համաշխարհային բանկի հովանավորությամբ:: Գրքում զետեղված են «Մասնակցային զարգացման վճռորոշ գործոններն ու խնդիրները» թեմայով սեմինարի նյութերը, որտեղ զետեղված է նաև Էդգար Ղազարյանի «Հայ համայնքը պետական կառավարման համակարգում. պետական իրավական վերլուծություն» հոդվածը: Հրատարակվել է 2003 թվականին:

 



100 հարց և պատասխան տեղական ինքնակառավարման մասին
Գիրքը լույս է տեսել Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ) Հայաստանյան գրասենյակի պատվերով: Գրքում ձևակերպվել են 100 հարցեր, որոնց պատասխանների միջոցով ներկայացվել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ընդհանուր նկարագիրը: Այն հանդիսանում է ուսումնամեթոդական նյութ GTZ-ի կողմից համայնքների ղեկավարների, համայնքների ավագանիների անդամների և համայնքային ծառայողների վերապատրաստման համար: Այն միաժամանակ հասցեագրված է տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է 2003 թվականին հեղինակային հրատարակչությամբ` 119 էջ ընդհանուր ծավալով: Վերահրատարակվել է 2006 թվականին:

 


Տեղական ինքնակառավարման հիմունքներ. կառավարչական հմտություններ
Գիրքը հանդիսանում է «Տեղական ինքնակառավարման հիմունքներ. նոր զարգացումներ» ուսումնական ձեռնարկի բաղկացուցիչը: Այն լույս է տեսել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Օրդյանի ընդհանուր խմբագրությամբ 2002 թվականին «Պետական ծառայություն» հրատարակչությունում: Գրքի «Տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական ապահովվածությունը»  գլուխը համահեղինակությամբ ներկայացրել է տնտեսագիտության թեկնածու Էդգար Ղազարյանը: Գրքի հրատարակումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող ԵՎՐԱՍԻԱ հիմնադրամի միջոցներով:




 
Տեղական ինքնակառավարման հիմունքներ. նոր զարգացումներ
 
Գիրքը հանդիսանում է 2000 թվականին հրատարակված «Տեղական ինքնակառավարման հիմունքներ» ուսումնական ձեռնարկի նորովի հրապարակումը` հաշվի առնելով 2002 թվականին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները և դրանով պայմանավորված վերջին շրջանի զարգացումները: Այն լույս է տեսել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Օրդյանի ընդհանուր խմբագրությամբ 2002 թվականին «Պետական ծառայություն» հրատարակչությունում: Գրքի « Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները»  գլուխը համահեղինակությամբ ներկայացրել են տնտեսագիտության թեկնածու Էդգար Ղազարյանը և փորձագետ Զաբելա Իվանյանը: Գրքի հրատարակումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող ԵՎՐԱՍԻԱ հիմնադրամի միջոցներով:

 


Տեղական ինքնակառավարման համակարգի ֆինանսական և բյուջետային խնդիրները Հայաստանի Հանրապետությունում  
Գիրքը լույս է տեսել Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ) Հայաստանյան գրասենյակի պատվերով: Գրքում ուսումնասիրության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման ֆինանսական խնդիրները և բյուջետային փոխհարաբերություններ: Այն հանդիսանում է ուսումնամեթոդական նյութ GTZ-ի կողմից համայնքների ղեկավարների, համայնքների ավագանիների անդամների և համայնքային ծառայողների վերապատրաստման համար: Այն միաժամանակ հասցեագրված է տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է 2002 թվականին հեղինակային հրատարակչությամբ` 79 էջ ընդհանուր ծավալով: Վերահրատարակվել է 2006 թվականին:


 


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը. հարցեր և պատասխաններ
Գիրքը հանդիսանում է Էդգար Ղազարյանի առաջին մենագրությունը, որը լույս է տեսել Ընտրական համակարգերի կենտրոն Հասարակական կազմակերպության պատվերով: Գրքում հարցերի և պատասխանների տեսքով մեկնաբանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հիմնական դրույթները: Այն հասցեագրված է հիմնական համայնքների բնակիչներին: Հրատարակվել է 2002 թվականին «Բավիղ» հրատարակչությունում` 58 էջ ընդհանուր ծավալով:




Տեղական ինքնակառավարման հիմունքներ
Գիրքը հանդիսանում է տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող առաջին ուսումնական ձեռնարկը: Այն լույս է տեսել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Օրդյանի ընդհանուր խմբագրությամբ 2000 թվականին «Պետական ծառայություն» հրատարակչությունում: Գրքի «Տեղական ինքնակառավարման տարածքային հիմքերը»  գլուխը համահեղինակությամբ ներկայացրել են Էդգար Ղազարյանը և տնտեսագիտության թեկնածու Վաչե Տերտերյանը: Գրքի հրատարակումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող ԵՎՐԱՍԻԱ հիմնադրամի միջոցներով: